ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագու Սիլվան կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում:
The Telegraph-ի հաղորդմամբ, Սիլվան առաջարկ ունի «Չելսիից»:
«Կապույտները» երկամյա պայմանագիր են առաջարկել բրազիլացուն:
Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո Տիագու Սիլվան կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Սիլվան պատրաստ է գնալ աշխատավարձի նվազման՝ «Չելսիում» խաղալու համար: ՊՍԺ-ում պաշտպանը տարեկան ստանում է 15.6 մլն եվրո աշխատավարձ: