Վանաձորի «Լոռին» այսօր արդեն 3-րդ տրանսֆերի մասին է հայտարարտում:
«Թիմին է միացել Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասը։ 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։
Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։ Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաեւ ավագի թեւկապը։ «Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգային»,-հաղորդում է վանաձորյան ակումբը:
Վարգասի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ այսօր «Լոռին» հայտարարել է նաև Արսեն Եղիազարյանի ու Նանա Կվամե Անտվեի հետ պայմանագրեր կնքելու մասին: