«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Լիոնի» հետ խաղում (3-0):
Լևանդովսկին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել 9 խաղում անընդմեջ: Ավելի վաղ այս նվաճմանը հասել էր Ռուդ վան Նիստելրոյը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 11 խաղում անընդմեջ է դարձել գոլի հեղինակ:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Լիոնի» դարպասը: Հանդիպումը կայացել է Լիսաբոնում:
Մրցաշարի եզրափակչում «Բավարիան» կխաղա ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Վճռորոշ խաղը կկայանա Լիսաբոնում օգոստոսի 23-ին: «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 5-ակի գավաթակիր է, իսկ ՊՍԺ-ն երբեք չի հաղթել այս մրցաշարում և իր պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել եզրափակիչ: