Գործակալ Վագներ Ռիբեյրոն կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է պայքարել աշխարհի լավագույն խաղացողի մրցանակի համար։
«Այսօր Նեյմարը տեխնիկապես ու ֆիզիկապես գերազանցում է Մեսսիին ու Կրիշտիանուին։ Այնպես որ նա արժանի է մրցանակի։
Ենթադրվում է, որ մրցանակին հավակնում են Նեյմարը, Մբապեն ու Լևանդովսկին։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կորոշի աշխարհում լավագույններին։
Շատ բարդ եզրափակիչ է սպասվում, որովհետև «Բավարիան» գերազանց թիմ ունի»,- գործակալի խոսքերն է փոխանցում Veja-ն։
Հիշեցնենք, որ 2013-ի Ռիբեյրոն օգնել էր իրականացնել Նեյմարի տեղափոխությունը «Սանթոսից» «Բարսելոնա»։
Նրա խոսքով՝ նա հիմա էլ է զբաղվում բրազիլացու գործերով․ վերահսկում է ֆուտբոլային հարցերը, իսկ Նեյմարի հայրը զբաղվում է մյուս հարցերով։