Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Instagram-ի Storys բաժնում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղում երևանյան թիմի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ ընդգրկված չէ:
Նշենք՝ «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» խաղում հաշիվը դեռ չի բացվել: