Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Ռեյները մեկնաբանել է «Ռեալից» գերմանական ակումբ տեղափոխությունը:
«Երջանիկ եմ, որ տեղափոխվեցի «Բորուսիա»: Ակումբը հայտնի է նրանով, որ երիտասարդ խաղացողների վրա է շեշտը դնում ու նրանց ավելի լավն է դարձնում: Ուզում եմ այստեղ շատ բան սովորել, հաճախ խաղալ ու օգնել թիմին հաջողության հասնել: Հուսով եմ, որ շատ երջանիկ պահեր կունենանք միասին»,- Ռեյների խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը:
«Բորուսիայում» 18-ամյա խաղացողը հանդես կգա 2 մրցաշրջան: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը: