ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել թիմի հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի պայմանագրերը: Այս մասին գրում է Daily Telegraph-ը:
Փարիզեցիները մոտ ժամանակներս խաղացողներին նոր պայմանագրեր կառաջարկեն, քանի որ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հիացել է ՉԼ փլեյ-օֆֆում ֆուտբոլիստների խաղով:
Ֆուտբոլիստների պայմանագրերը ավարտվում են 2022-ի ամռանը: