«Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը կարիերան կշարունակի «Տորինոյում», տեղեկացնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո: Շվեյցարացին երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Տորինոյի» հետ:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբ 27-ամյա պաշտպանը տեղափոխվել է 2017 թվականին:
Շվեյցարիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 71 հանդիպման և դարձել ՝ 8 գոլի հեղինակ:
Rodriguez al Toro! #WelcomeRodriguez #SFT pic.twitter.com/Ugf3bl9b21
— Torino Football Club (@TorinoFC_1906) August 19, 2020