«Լանսը» հայտարարել է «Ուդինեզեի» կիսապաշտպան Սեկո Ֆոֆանայի տեղափոխության մասին: Ֆրանսիական ակումբը 4-ամյա պայմանագիր է կնքել 25-ամյա իվուարցի ֆուտբոլիստի հետ:
Ըստ Transfermarkt-ի՝ գործարքն արժեցել է 10 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Ֆոֆանան «Ուդինեզեի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում նա երեք գոլ է խփել և ութ գոլային փոխանցում կատարել:
Հիշեցնենք , որ «Լանսը» նոր մրցաշրջանում հանդես կգա Լիգա 1-ում: