Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստները ոչ-ոքի են խաղացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 3-րդ տուրի խաղում:
Հանդիպումը կայացել է Եկատերինբուրգում և ավարտվել 1-1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալի» պահեստայինների թվում է եղել, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
«Ուրալը» 2 միավորով ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Լոկոմոտիվը» 7 միավորով առաջին տեղում է:
«Ուրալը» օգոստոսի 22-ին կընդունի «Կրասնոդարին», իսկ «Լոկոմոտիվը» օգոստոսի 23-ին հյուրընկալվելիս կմրցի «Սպարտակի» հետ: