Երեքշաբթի, օգոստոսի 18-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում 3-0 հաշվով պարտության մատնեց ՌԲ Լայպցիգին և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խաղից հետո արխիվային լուսանկար է տեղադրել, որում նրա ձեռքում Red Bull-ի բաժակ է: Red Bull-ը RB Լայպցիգի սեփականատերն է և միևնույն ժամանակ համագործակցում է Նեյմարի հետ:
«Հայրիկը եզրափակիչում է», — մակագրել է հրապարակված լուսանկարը Նեյմարը: