«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունը (0-3):
«ՊՍԺ-ն արժանի էր եզրափակչի ուղեգիր ձեռք բերելուն: Առաջին 10-12 րոպեին մենք լավ խաղացինք և լավ հնարավորություններ ունեցանք: Երկրորդ գոլից հետո դժվար էր վերադառնալ խաղին, քանի որ ՊՍԺ-ն շատ զիլ թիմ ունի:
Մենք հասանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ինչը հիանալի ձեռքբերում է: Մենք հպարտ ենք դրանով: Այսօր մրցակիցը մեզանից ուժեղ էր: Դա հեշտ չէր: Մենք լավ սկսեցինք, բայց գոլ ընդունեցինք, ինչը բարդացրեց առաջադրանքը:
Մենք առաջինը և ոչ վերջինը չենք, ով չկարողացավ կանգնեցնել Նեյմարին: Մենք ցույց տվեցինք բնավորություն, բայց երբ մրցակիցն ավելի ուժեղ է, պետք է այն ընդունել:
Լավ մրցաշրջան անցկացրեցինք Չեմպիոնների լիգայում: Մենք գիտենք, որ երիտասարդ թիմի համար լավ մրցաշրջան էր, մենք կփորձենք կրկնել հաջողությունը հաջորդ մրցաշրջանում և շատ կաշխատենք»,- մեջբերում է Նագելսմնին: