«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտնել է, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է մնալ ակումբում:
«Որոշումը կկայացնի նոր գլխավոր մարզիչը: Եթե նա ցանկանա, որ Կոուտինյոն մնա, ապա մյուս մրցաշրջանում Ֆիլիպեն մեր թիմում կխաղա»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Այս պահին բրազիլացին վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»: Ավելի վաղ Բարտոմեուն հաստատել էր, որ Ռոնալդ Կումանը կգլխավորի կատալոնական ակումբը: