Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը մինչև այս ամսվա վերջ:
Այժմ ավստրիացի ֆուտբոլիստի բոլոր մտքերը կապված են Չեմպիոնների լիգայի խաղերի հետ։ Sky Sports-ը հայտնում է, որ ավստրիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», որոնք պատրաստ են գնել ֆուտբոլիստի պայմանագիրը, որն ավարտվում է 2021 թվականին:
Վերոնշյալ ակումբների ղեկավարները սպասում են Չեմպիոնների լիգայի ավարտին, որից հետո Ալաբան պետք է հայտարարի իր ապագայի վերաբերյալ որոշումը:
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ «Լիոն» – «Բավարիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ժամը 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիոնի» հաղթանակը գնահատում է 11 գործակցով, ոչ ոքին՝ 7,25, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 1,25։