«Կայրաթի» հարձակվող Վագներ Լավն իր նորամուտն է նշել ղազախական ակումբի կազմում՝ մասնակցելով Ղազախստանի առաջնության 4-րդ տուրի՝ «Կասպիի» դեմ խաղին:
«Կայրաթն» այդ խաղում 3-0 հաշվով հաղթանակ է տարել:
36-ամյա բրազիլացին դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի միջնամասում ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Կայրաթի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել 58-րդ րոպեին:
4 տուրից հետո «Կայրաթը» գլխավորում է Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր:
Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Կայրաթը» մրցելու է Երևանի «Նոայի» հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Ղազախստանում: