Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռեյները կտեղափոխվի Բունդեսլիգա:
18-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես կգա Դորտմունդի «Բորուսիայում»:
Շուտով կողմերը պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին:
Հիշեցնենք, որ Ռեյները «Ֆլամենգոյից» է տեղափոխվել մադրիդյան ակումբ: Տրանսֆերի արժեքը կազմել է 30 միլիոն եվրո: