Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում մրցում են «Լայպցիգն» ու ՊՍԺ-ն: Առաջին կեսից հետո ֆրանսիական թիմը հաղթում է 2:0 հաշվով: Փարիյան թիմի կազմում աչքի են ընկել Մարկինյոսն ու դի Մարիան:
Հիշեցնենք, որ դիմակայության հաղթողը կորոշվի մեկ խաղով: Եզրափակչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա «Բավարիա»-«Լիոն» խաղում, որը կկայանա վաղը՝ օգոստոսի 19-ին: