Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է վաճառել թիմի բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստային, տեղեկացնում է Football Italia-ն:
Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալներն իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկել են ՄՅՈւ-ին:
Հիշեցնենք, որ Կոստան 2010-2015 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Կոստան մասնակցել է 29 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կարող է հայտնվել «Մանչեսթեր Սիթիում»: