«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակը (5-0): Մրցաշարի եզրափակիչում միլանյան ակումբը կխաղա «Սևիլյայի» դեմ:
«Մեր թիմը լավ մարզավիճակում է: Մենք իսկապես շատ աշխատեցինք: Դժվար էր, բայց կարծում եմ, որ այժմ մենք կարող ենք տեսնել ծանր աշխատանքի արդյունքը: Թե ֆիզիկապես, թե մարտավարական առումով, բոլորն այժմ 100 տոկոսով են ներդնում իրենց ուժերը, և մենք այդքանով կանգ չենք առնում:
Մենք գիտեինք, որ մրցակիցը շատ լավ է խաղում, բայց մեր ֆիզիկական պատրաստվածությունը նրանց համար չափազանց լավն էր: Երկրորդ խաղակեսում մենք ցույց տվեցինք մեր ուժը, և մեր խաղաոճը լրջորեն խախտեց նրանց ծրագրերը:
Մենք այստեղ ենք հաղթելու համար, սակայն այն թիմը, որին պետք է դիմակայենք («Սևիլյա»), ֆավորիտ է»,- մեջբերում է Լուկակուին Football-italia-ն: