Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին «Բավարիային» համարում է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի գլխավոր ֆավորիտ:
«Կարծում եմ՝ «Բավարիան» կհաղթի Չեմպիոնների Լիգան: Ի՜նչ հույզեր է տալիս այս թիմը, ի՜նչ դիտարժանություն: Չեմպիոնների լիգայում մասնակցում են բազմաթիվ ակումբներ, բայց ընդամենը երկու թիմ կա, որոնք այս մրցաշրջանում վստահ են իրենց զգում, և «Բավարիան» դրանցից մեկն է:
Այս «Բավարիան» նման է անթերի ֆուտբոլային մեքենայի: Նրանք ամեն ինչ ունեն՝ հավասարակշռություն, որակ, ամբողջ թիմը հիանալի է աշխատում»,- մեջբերում է իտալացի մասնագետին Calciomercato-ոն: