Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Վալենտինո Լազարոն վարձակալական հիմունքներով կտեղափոխվի Մյունխենգլադբախի «Բորուսիա»: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Սկիրան:
Նշվում է, որ գործարքի մասին կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:
Գերմանական ակումբին են պատկանում Լազարոյին գնելու առաջնային իրավունքը: 24-ամյա ավստրիացու տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Նյուքասլում»: