Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Ինտերը» վստահ հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ (5-0):
Իտալական ակումբը չորս անգամ դուրս էր եկել ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ(1991, 1994, 1997, 1998): Երեք անգամ «Ինտերը» հաղթել է մրցաշարը:
Միայն մեկ թիմ է ավելի շատ դուրս եկել այս մրցաշարի եզրափակիչ (6 անգամ):
Հիշեցնենք, որ ԵԼ-ի ընթացիկ խաղարկության եզրափակչում «Ինտերը» կհանդիպի «Սևիլյայի» հետ, որը կլինի 6-րդ եզրափակիչը ՈւԵՖԱ-ի Գավաթ/Եվրոպա Լիգայում, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս մրցաշարի համար։ Հատկանշական է, որ նախորդ 5 եզրափակիչներում «Սևիլյան» հաղթանակ է տարել։