«Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը կարող է նշանակվել թիմի նոր գլխավոր մարզիչ, հայտնում է The Sun-ը:
Սինգապուրյան Bellgment Nova Group-ը ներկայումս բանակցում է «Նյուքասլի» բաժնետոմսերի գնման շուրջ: Խումբը ղեկավարում են սինգապուրյան ներդրողներ Նելսոն Լոն և Թերենս Լոն, ինչպես նաև գործարարուհի Եվանգելին Շենը:
BNG-ի և «Նյուքասլի» ղեկավարության բանակցությունների միջնորդն է նաև Շիրերը: Ակումբի ներկայիս սեփականատերը՝ Մայք Էշլին, ցանկանում է վաճառքից ստանալ 340 միլիոն ֆունտ: Եթե գործարքն իրականացվի, Bellgment Nova Group-ը ցանկանում է հրավիրել Շիրերին թիմ։ Նրանք արդեն առաջարկել են «Նյուքասլի» լեգենդին մարզչի կամ ակումբում որևէ ղեկավար պաշտոն:
Ավելի վաղ Նյուքասլը ցանկանում էր ձեռք բերել Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը, սակայն գործարքը չեղարկվեց: