Լաս Վեգասում (Նևադա, ԱՄՆ) կայացավ UFC 252 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպեցին ամերիկացիներ Դանիել Կորմյեն և Ստիպե Միոչիչը:
Մենամարտը տևեց բոլոր հինգ ռաունդները, որից հետո Միոչիչը հաղթեց միաձայն որոշմամբ`49-46, 49-46, 48-47: Այսպիսով, Ստիպեն պաշտպանեց իր չեմպիոնական տիտղոսը ծանր քաշայի կարգում:
Միոչիչը իր 20-րդ հաղթանակը տարավ կարիերայում, իսկ Կորմյեն՝ 4-րդ պարտությունը: Ավելի վաղ ամերիկացի մարտիկները երկու անգամ հանդիպել էին միմյանց հետ և մեկական հաղթանակ տարել: