Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո «Յուվենթուսը» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին։
Ժամեր անց թուրինյան թիմի ղեկին նշանակվեց Անդրեա Պիռլոն, որը ժամանակին ֆուտբոլիստի կարգավիճակով հանդես է եկել «բիանկոներիների» կազմում։
Այս շաբաթ Armsport սկետչը նվիրված է այդ թեմային։ Ֆուտբոլիստ Պիռլոյին «Յուվենթուսում» փոխարինում է մարզիչ Պիռլոն։ Ջանլուիջի Բուֆֆոնն ուրախ է իր նախկին խաղընկերոջ վերադարձով։ Կրիշտիանու Ռոնալդուն ևս ուրախ է, իսկ Սարին հեռանալիս հայացք է նետում Պիռլոյի ուղղությամբ ու լուռ ծխում։