ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Մանչեսթեր Սիթին» 1-3 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիոնին» ու դուրս մնաց հետագա պայքարից:
Այս պարտությունը նշանակում է, որ Պեպ Գվարդիոլան 9 տարին անընդմեջ չի կարողանում հայտնվել ՉԼ-ի եզրափակչում:
Վերջին անգամ 2011 թ.-ին է Գվարդիոլան խաղացել ՉԼ-ի եզրափակչում: Այդ ժամանակ նա գլխավորում էր «Բարսելոնան»:
«Մանչեսթեր Սիթիի» հետ իսպանացի մասնագետը 3 անգամ պայքարից դուրս է մնացել 1/8 եզրափակչից, մեկ անգամ էլ քառորդ եզրափակչից: