Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:
Վերջին մասնակիցը դարձավ «Լիոնը», որը քառորդ եզրափակչում 3-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:
Ֆրանսիական թիմից աչքի ընկան Կոռնեն ու Դեմբելեն՝ երկու անգամ, իսկ «Սիթիից» մեկ անգամ պատասխանեց Դե Բրույնեն:
1-2 հաշվի ժամանակ, 2-3 մետրից դատարկ դարպասին բարձր հարվածեց Ռահիմ Ստերլինգը, իսկ մեկ րոպե անց «Լիոնը» 3-րդ գնդակը խփեց:
«Լիոնը» հաղթեց ու կիսաեզրափակչում կխաղա «Բավարիայի» հետ: