Հայտնի դարձան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20 թվականների խաղարկության կիսաեզրափակիչ զույգերը։
Կիսաեզրափակիչ փուլում միմյանց դեմ մրցելու են Ֆրանսիան և Գերմանիան ներկայացնող ակումբներ։ «Լիոնը» մրցելու է «Բավարիայի» հետ, իսկ «Պարի Սեն Ժերմենը»՝ «ՌԲ Լայպցիգի»։
Սա առաջին դեպքն է 1990/91 թվականների խաղարկությունից հետո, երբ մրցաշարը վերանվանվել է Չեմպիոնների լիգա, երբ կիսաեզրափակիչ փուլ դուրս չեն գալիս Անգլիան, Իսպանիան և Իտալիան ներկայացնող ոչ մի թիմ։