«Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը իր կարծիքն է հայտնել Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի՝ «Շախտյորի» դեմ խաղի վերաբերյալ:
«Շախտյորը» մի թիմ է, որը սովոր է խաղալ Չեմպիոնների լիգայում: Նրանք երկրի չեմպիոններն են, նրանք ունեն շատ որակայալ խաղացողներ: Դինամիկ թիմ, որի պաշտպանները ագրեսիվ են գրոհում: Նրանք լավ են գործում խաղադաշտում՝ թե գրոհելիս, թե պաշտպանվելիս»,- մեջբերում է Գոդինին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի հանդիպումը «Ինտերի» և «Շախտյորի» միջև կայանալու է Դյուսելդորֆում, երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ինտերի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,90, իսկ «Շախտյորի» հաղթանակը՝ 4,55։