Իսպանական «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին իր կարծիքն է հայտնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մասին․
«Այս ՄՅՈՒ-ն վերջին տարիներին լավագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է: Սա այն թիմն է, որը գտել է իր ուղին, և այդ պատճառով հունվարից անգլիական Պրեմիեր լիգայում նրանք չեն պարտվել: Նրանք տեղ գտան շատ որակյալ ֆուտբոլիստների համար: Նրանք կստիպեն մեզ հիանալի խաղ ցուցադրել:
Մենք սիրում ենք անցկացնել գեղեցիկ և կարևոր հանդիպումներ: Դրա համար մենք կռվել և աշխատել ենք ամբողջ տարի: Սա կարևոր խաղ է մեծ մրցակցի դեմ: Մենք պատրաստ կլինենք և կփորձենք անցնել «Մանչեսթեր Յունայթեդին», անկախ նրանից, թե որքան մեծ ակումբ է այն», — Լոպետեգիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ «Սևիլյա» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 16-ին, Քյոլնում (Գերմանիա): Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սևիլյայի» հաղթանակը գնահատում է 3,10 գործակցով, ոչ ոքին՝ 3,2, իսկ ՄՅՈւ-ի հաղթանակը՝ 2,5։