Պորտուգալական «Բենֆիկայի» ուշադրությունը ուղղվել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսի կողմը, տեղեկացնում է Marca-ն:
Թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն անձամբ է հետաքրքրված Նաչոյի տեղափոխությամբ:
Նախորդ մրցաշրջանում Նաչոն ընդամենը 6 հանդիպում է անցկացրել «Արքայական ակումբի» կազմում և դժգոհ է այդ հանգամանքից:
Նշվում է, որ «Բենֆիկան» 10 միլիոն եվրո է մտադիր վճարել Նաչոյի համար:
Ավելի վաղ, «Տոտենհեմի» նախկին ավագ Յան Վերտոնգենը տեղափոխվեց «Բենֆիկա»: