Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում այսօր՝ օգոստոսի 16-ին, մեկ հանդիպում է կայացել։
Առաջնության նորեկ «Նորավանքը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է ԲԿՄԱ-ին և 2-3 հաշվով պարտություն կրել։
Հատկանշական է, որ հանդիպման արդեն 15-րդ րոպեին ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը հեռացվել է դաշտից կանոների խախտման համար։ Երկու րոպե անց պաշտպան Ռադիկ Սարգսյանին փոխարինել է դարպասապահ Հարություն Մելքոնյանը։ Իսկ արդեն 22-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը անվրեպ է իրացրել 11 մետրանոցն ու հաշիվը դարձրել 1-2՝ դառնալով դուբլի հեղինակ։ Թիմերն այդպես էլ գնացել են ընդմիջման։
Արդեն երկրորդ կեսում թիմերը փոխանակվել են մեկական գնդակներով ու խաղն այդպես էլ ավարտվել է՝ 2-3։
Նշենք՝ «Նորավանքն» առաջինն էր առաջ անցել հաշվի մեջ։