«Միլանը» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեի ծառայություններով: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Ֆրանսիացու տրանսֆերի դիմաց «կարմրասևերը» լոնդոնյան ակումբին առաջարկել են 13 միլիոն ֆունտ ստերլինգ, բայց անգլիական ակումբը պահանջում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նշվում է, որ «Տոտենհեմը» լրջորեն է վերաբերվում այս ամառ Օրյեին վաճառելու համար, որպեսզի ձեռք բերի «Լիլի»պաշտպան Մեհմեդ Չելիքին:
Անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայում ֆրանսիացի ֆուտբոլիստը 33 հանդիպում է անցկացրել՝ խփելով 1 գոլ: