Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ևս մեկնարկել է:
Մեկնարկը հաջող էր «Վեսթ Արմենիայի» համար: Նորանշանակ գլխավոր մարզիչ Խորեն Վերանյանի գլխավորությամբ «Վեսթ Արմենիան» 3-1 հաշվով հաղթանակի հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Վերանյանի թիմի կազմում աչքի են ընկել Ստեփան Հարությունյանը, Ախմեդ Ջինդոյանը և Միհրան Դերմենջյանը: