Ֆուտբոլի Հայաստանի առաջնության նոր մրցաշրջանն արդեն մեկնարկել է: Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի առաջին տուրում արդեն կայացել է 1 հանդիպում:
Երեկ գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»:
Հայկական ֆուտբոլի՝ նշանակությամբ առաջին լիգայում այսօր նորամուտը կնշվի Չարենցավանի «Վանը»: Սևադա Արզումանյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապանին»: Հանդիպումը կմեկնարկի 17:30-ին: