Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Տամբովին», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։
Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Կոնստանտին Կուչաևը։ Մինչև ընդմիջման գնալը «Տամբովը» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը։
Երկրորդ կեսի սկզբնամասում «բանակայինները» դարձյալ առաջ անցան հաշվի մեջ։ 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իլյա Շկուրինը։
ԲԿՄԱ-ն հաղթեց 2-1 հաշվով։ Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» կազմում մասնակցեց ողջ հանդիպմանը։ Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։