Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 2-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս մրցում է «Ռուբինի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 16:30-ին և կկայանա Կազանում:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում հայտավորված է այս հանդիպմանը, սակայն խաղը կսկսի պահեստայինների նստարանից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հարոյանն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Ուրալից» և տեղափոխվել Լեհաստան: