Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ուժերն է չափում «Լիոնի» հետ։
Առաջին կեսից հետո «Լիոնը» հաղթում է 1-0 հաշվով։ Առաջին կեսի միակ գնդակը 24-րդ րոպեին խփել է ֆրանսիական թիմի կիսապաշտպան Մաքսվել Կորնեն։
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում հանդիպելու է «Բավարիային»։