«Յուվենտուսը» նոր հարձակվող է փնտրում: Այս մասին հայտնում է alfredopedulla.com-ը:
Ըստ աղբյուրի, թուրինյան ակումբը այս ամառ կբաժանվի Պաուլո Դիբալայի և Գոնսալո Իգուաինի հետ:
«Յուվենտուսի» ցանկում ընդգրկված են շատ հարձակվողներ, որոնցով հետաքրքրվում է ակումբը, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է թուրինյան թիմի ղեկավարների հետ՝ նրանց խնդրելով թիմ հրավիրել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային: Բենզեման և Ռոնալդուն միասին հանդես են եկել մադրիդյան թիմում:
Լա Լիգայի վերջին մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը անցկացրել է 37 հանդիպում ՝ դառնալով 21 գոլի հեղինակ: