«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մասնակցում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ խաղին:
Սա 30-ամյա ֆուտբոլիստի համար 113-րդ խաղն է եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում: Մյուլերը գերազանցել է այս ցուցանիշով ռեկորդը գերմանացիների շրջանում, որը նախկինում պատկանում էր Ֆիլիպ Լամին (112 խաղ):
Երրորդ տեղում «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն է (109 խաղ), 4-5-րդ տեղերը կիսում են «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն ու մյունխենցիների նախկին դարպասապահ Օլիվեր Կանը (103):
Հիշեցնենք՝ Մյուլերը «Բարսելոնայի» հետ խաղի առաջին կեսում դուբլ է ձևակերպել: