«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հայտնել է, որ գոհ է ակումբում իր դիրքից:
«Ես շատ երջանիկ եմ, ցանկանում էի վերադառնալ Պրեմիեր լիգա: Ես քրտնաջան աշխատում եմ թիմին օգուտ բերելու համար»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բրազիլացին անգլիական թիմ տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնայից»: