«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հայտնում է մրցաշարի՝ «Թվիթերի» պաշտոնական էջը:
Բացի Կլոպից լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին նաև Ֆրենկ Լեմպարդը («Չելսի»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր Սիթի») և Քրիս Ուայլդերը («Շեֆիլդ Յունայթեդ»): Ավելի վաղ , Կլոպը ստացել էր նաև սըր Ալեքս Ֆերգյուսոնի անվան մրցանակը:
Հիշեցնենք՝ «Լիվերպուլը» 30 տարվա մեջ առաջին անգամ դարձել է Անգլիայի չեմպին: Վերջին անգամ մերսիսայդցիները 1990 թվականին էին նվաճել Անգլիայի չեմպիոնությունը: «Լիվերպուլի» ակտիվում ԱՊԼ-ի 19 չեմպիոնություն կա (1900/01, 1905/06, 1921/22, 1922/23, 1946/47, 1963/64, 1965/66, 1972/73, 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1983/84, 1985/86, 1987/88, 1989/90, 2019/20):