«Բարսելոնան» պարտվում է «Բավարիային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղում (1-4, առաջին խաղակես):
Պատմության մեջ առաջին անգամ «Բարսան» Չեմպիոնների լիգայի շրջանակում 4 գոլ է ընդունել մեկ խաղակեսի ընթացքում: Այս մասին հայտնում է Opta Joe-ն:
Կատալոնացիները ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում նաև առաջին անգամ են 4 գոլ ընդունել: Մինչ այս խաղը կատալոնացիները նույնիսկ 2 գոլ չէին ընդունել:
«Բարսան» Չեմպիոնների լիգայում վերջին անգամ 4 գոլ ընդունել է անցած տարվա մայիսին, երբ կիսաեզրափակչում 0-4 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»: