«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անդեր Էրերան կիսվել է իր սպասումներով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «ՌԲ Լայպցիգի» դեմ հանդիպումից առաջ։
«Եթե մենք չհաղթենք Չեմպիոնների լիգան, դա անհաջողություն չի լինի։ Այդ դեպքում կարելի է մտածել, որ դուրս մնալը անհաջողություն է տասնյակ թիմերի համար։
Մենք արդեն իսկ հասել ենք ֆանտաստիկ արդյունքի՝ հաղթելով չորս տիտղոս ազգային մակարդակում։
Ճիշտ է, որ շատերը գուցե չէին սպասում տեսնել այս փուլում «Լայպցիգին», կամ էլ «Լիոնին»։ Մենք ունենք մակարդակ ու շանս կիսաեզրափակիչը հաղթելու համար, սակայն մենք պետք է հասկանանք, որ մրցակիցը ազատ է խաղալու ու առանց ճնշման։ Նրանք շատ վտանգավոր են մեզ համար»,-Էրերայի խոսքն է մեջբերում Goal-ը։