«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը, որում իր թիմը 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Նշենք՝ Մյուլերը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող.
«Դժվար է բացատրել: Մեր թիմը հիանալի մարզավիճակիում է: Շնորհակալ եմ լավագույն ֆուտբոլիստի կոչման համար, բայց մենք 12-15 ֆուտբոլիստ ունենք, որոնք արժանի էին այս կոչմանը: Մենք այնքան ինտենսիվ ենք աշխատում, որ մեզ հետ պայքարելը դժվար է:
Այսօր մեզ համար զվարճալի էր: Իհարկե, «Բարսելոնան» առանձնահատուկ թիմ է, այնպես որ մենք պետք է էլ ավելի ագրեսիվ գործեինք: Մենք տաղանդավոր հարձակվողներ ունենք: Նրանք հիանալի են կատարում իրենց առջև դրված խնդիրը, երբ ստանում էին գնդակը»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մյուլերը, հիշեցնենք, դուբլ է ձևակերպել: