Երևանի «Արարատի» մամուլի քարտուղարությունն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնա»-«Բավարիա» խաղին, որում մյունխենցիները 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան ու դուրս եկան կիսաեզրափակիչ:
«Այնպես չէ, որ արտասովոր բան է տեղի ունեցել, ու միայն Բավարիան կարող է այսպես».- ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ՝ վերհիշելով Հայաստանի Առաջին խմբի նախորդ առաջնության 4-րդ տուրի՝ «Տորպեդո»-«Արարատ-2» խաղը, որում երևանյան թիմը նույն՝ 8-2 հաշվով հաղթել էր մրցակցին: