«Մեցի» հարձակվող Հաբիբ Դիալոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Ըստ L’Equipe-ի, «Տոտենհեմը» և «Լիդսը» հետաքրքրված են 25-ամյա սենեգալցի կենտրոնական հարձակվողի ծառայություններով, որոնք արդեն կապ են հաստատել խաղացողի ներկայացուցիչների և ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ:
Դիալոյի ներկայիս պայմանագիրը «Մեցի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը, և ակումբը գնահատում է նրա տրանսֆերը 20 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հաբիբը Լիգա 1-ի 26 հանդիպումներում խփել է 12 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:
Նախկինում Լոնդոնի «Չելսին» և «Լեսթերը» ևս հետաքրքրություն էին ցուցաբերում Դիալոյի նկատմամբ։