«Բենֆիկան» հայտարարել է 3 ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։
Լիսաբոնյան ակումբին են միացել «Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենը, հարձակվող Էվերթոնը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Գրեմիոյում», և Լուկա Վալդշմիդտը՝ «Ֆրայբուրգից»։
Վերջինիս տրանսֆերն արժեցել է 15 մլն եվրո, Էվերթոնինը՝ 20 մլն։ Վերտոնգենը թիմին անվճար բաժին հասավ, քանի որ ազատ գործակալի կարգավիճակ ուներ։