«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է կատալոնական թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի մասին.
«Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» հետ մեկնել է Լիսաբոն, և շանս կա նրան «Բավարիայի» դեմ տեսնելու: Նա կարող էր ջոկեր դառնալ «Բարսելոնայի» համար՝ փոխարինման մտնելով և խաղի ելքի վրա ազդելով, քանի որ նա շատ տաղանդավոր է:
Շշուկներ են պտտվում այն մասին, որ նա մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա, բայց քանի դեռ Ուսմանն այստեղ է, մարզիչը պետք է նրան օգտագործի:
Շշուկների համար՝ «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված նրանով այն բանից հետո, ինչ դժվարություններ ունեցավ «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերն իրականացնելու հարցում: Դեմբելեն կարող էր լավ տարբերակ դառնալ ՄՅՈՒ-ի համար: Նա շատ արագ և տաղանդավոր է, և ես կարծում եմ՝ նա կարող է իրեն լավ դրսևորել Պրեմիեր-լիգայում»,- գրել է Ռիվալդոն BetFair-ի իր սյունյակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն կարող է Դեմբելեին մեկ տարով վարձակալել՝ հետագայում նրա տրանսֆերը գնելու պարտավորությամբ: