ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել 30 հազար եվրոյով ՊՍԺ-ին տուգանելու վերաբերյալ՝ կապված ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ խաղի հետ (2-1):
Ակումբը պատժվել է այդ խաղում ֆուտբոլիստների՝ խաղադաշտ ուշ դուրս գալու համար։ Նույն պատճառով նկատողության է արժանացել նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
ՊՍԺ-ն 25 տարվա մեջ առաջին անգամ կխաղա ՉԼ կիսաեզրափակչում, որտեղ կմրցի «Լայպցիգի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 18-ին։